Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի անդամներն «Այբ»-ում էին

Օրերս «Այբ» դպրոցում հյուրընկալել էինք Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի անդամներին։

Ֆեդերացիայի ներկայացուցիչները վարպետության դաս անցկացրին, ապա միջին ու ավագ դպրոցների աշակերտների և մարմնակրթության ուսուցիչների հետ ցուցադրական խաղ ներկայացրին։ Խաղի նպատակը փորձի փոխանակումն էր, ինչպես նաև երեխաներին ներառական սպորտին ծանոթացնելը։ Թե՛ ֆեդերացիայի անդամները, թե՛ աշակերտները չափազանց ոգևորված էին, ինչը խաղը դարձնում էր է՛լ ավելի հետաքրքիր։

Խաղի ավարտից հետո տեղի ունեցավ թեյախմություն, որի ընթացքում ստեղծված մտերմիկ միջավայրում հյուրերը խորհուրդներ տվեցին, պատմեցին հետաքրքիր պատմություններ և կատակեցին։ Ֆեդերացիայի անդամները վստահ են, որ չպետք է երբեք հանձնվել, որ հաշմանդամությունը չի խանգարում հաղթելուն։ Շնորհակալ ենք Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիային և հուսով ենք, որ նման հանդիպումները կլինեն շարունակական։

Tweets by AybSchool
>