Դավիթ Սահակյանը՝ «Նոր ժամանակ. արդյունավետ կրթություն» կրթական կոնգրեսի բանախոս

Երևանում տեղի ունեցավ «Նոր ժամանակ. արդյունավետ կրթություն» խորագրով առաջին կրթական համագումարը, որին իբրև բանախոս մասնակցեց նաև «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը: Նա ներկայացրեց «Այբ» ավագ դպրոցում 2015 թվականից գործող նախագծային ուսումնառության ծրագիրը, որը «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի կարևոր բաղադրիչներից է։ Դավիթ Սահակյանը սահիկաշարով ներկայացրեց նախագծային ուսումնառության կարևորությունը՝ պատմելով նաև «Այբ» դպրոցում գործող նախագծային ակումբների ու հաջողված նախագծերի մասին։

Համագումարի շնորհիվ Հայաստանում առաջին անգամ մեկ հարթակում համախմբվել էին Ռուսաստանի և Հայաստանի շուրջ 300 ուսումնական հաստատությունների տնօրեններ, մանկավարժներ, ուսուցիչներ և դպրոցական ու նախադպրոցական տարիքի երեխաների ծնողներ՝ նպաստելով սերունդների երկխոսությանը։

Համագումարի գործընկերներն էին Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, Ա.Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամը, «Летово» և «Այբ» դպրոցները և «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը։

«Այբ»-ի նախագծային ուսումնառության ծրագրի շրջանակում աշակերտներն իրենց ընտրած թեմատիկ ակումբներում իրականացնում են նախագծեր, որոնք միտված են իրական համայնքային խնդիրների լուծմանը։

Նախագծային ուսումնառության և ակումբների մասին մանրամասն՝ այստեղ:

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>