Տեղի ունեցան ակումբների 2022-2023 ուստարվա ընտրված նախագծերի ներկայացումները։ «Կաքավագիր», «Փոդքաստինգ», «Բժշկագիտական հետազոտություններ», «Ֆիլմարտադրություն», «Ինժեներական», «Արվեստանոց», «Ստվերների թատրոն», «Կանաչ քիմիա», «Ռոքեստր», «Ճարտար կինո» և «Data Analytics» ակումբները ներկայացրին ուսումնական տարվա ընթացքում իրենց կատարելիք աշխատանքները և դրանց հասարակական նշանակությունը։ Աշակերտները արվեստի, գիտության, մշակույթի տարբեր ոլորտներում բազմազան հետազոտություններ էին կատարել և իրենց վեր հանած հանրային խնդիրներին յուրովի լուծումներ տվել։
Նախագծերը լսեց ու գնահատեց ժյուրին, որի անդամներն էին Լուսինե Քասարջյանը` Awesome foundation-ի և ReArmenia հոգաբարձուների խորհրդի անդամ, Սոնա Կոշեցյանը` «Այբ» հիմնադրամի գործադիր տնօրեն, Դավիթ Սահակյանը` «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն, և դպրոցի աշխատակիցներ Քլարիս Կաբակյանը` Կրթական գործընթացների համակարգման բաժնի ղեկավար և Տիգրան Հարությունյանը` աշակերտական համայնքի համակարգող։ Նրանք աշակերտներին խորհուրդներ տվեցին և ուղղորդեցին նախագծերի բարեհաջող իրականացման համար։
Միջոցառմանը հյուրընկալել էինք նաև հայկական ռոք ասոցացիայի նախագահ, «Դոգմա» խմբի հիմնադիր և բաս կիթառահար Վարդան Գրիգորյանին։
Խոստումնալից և հագեցած ներկայացումներից հետո սպասում ենք հետաքրքիր նախագծերի իրականացմանը։
Կիսվել