2023-2024 ուստարում Ինժեներական ակումբն իրականացրեց ԱԹՍ-ի ստեղծման նախագիծ։
Ակումբն ամբողջ տարվա ընթացքում զբաղվում էր փրկարար ԱԹՍ-ի նախագծմամբ, որը նախատեսված է անտառներում օդից հսկողություն կատարելու, հրդեհի աղբյուրը կողմնորոշելու և ըստ նշանակության առաջին բուժօգնության փաթեթներ առաքելու համար։
Նախագծի ընթացքում ակումբը հաջողել է նախագծել հրդեհն ինքնուրույն հայտնաբերելու և առաջին բուժօգնության փաթեթն առաքելու համար անհրաժեշտ սարքավորումները։
Նախագիծը շարունակվելու է հաջորդ ուսումնական տարում, երբ ակումբը կզբաղվի բուն
ԱԹՍ-ի նախագծմամբ և նրանում սարքավորումների ներմիավորմամբ։