«Այբ»-ում Global Teaching Labs ծրագրով հյուրընկալել ենք MIT-ի 5 ուսանողի

«Այբ» դպրոցը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցությամբ, Global Teaching Labs ծրագրի շրջանակում, հյուրընկալել է այս հեղինակավոր ինստիտուտի 5 ուսանողների։ Նրանք Հայաստան են եկել մեկ ամսով։ Այդ ընթացքում «Այբ» ավագ դպրոցում, մասնավորապես 11-րդ և 12-րդ դասարաններում, դասավանդելու են մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա և «Ուրախ ժամերի» ընթացքում աջակցելու են աշակերտներին օլիմպիադաներին պատրաստվելու։ ՄՏԻ-ի առաջին կուրսեցիները հանդիպումներ են ունենալու շրջանավարտների և աշակերտների հետ՝ քննարկելու մասնագիտական կողմնորոշման և բուհական ընդունելության մասին հետաքրքրող հարցերը: ՄՏԻ-ի ուսանողներին իրենց տներում մեկ ամսով հյուրընկալել են այբական ընտանիքները։

Առարկայական մասով նրանց մենտորներն են «Այբ» դպրոցի ուսուցիչներ Ալեքսան Մխիթարյանը (մաթեմատիկա), Նաիրա Արշակյանը (մաթեմատիկա), Գագիկ Գրիգորյանը (ֆիզիկա), Հրայր Օհանյանը (ֆիզիկա), Արզուման Աբոյանը (ինֆորմատիկա), Մարտին Միրաքյանը (ինֆորմատիկա):

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (Massachusetts Institute of Technology, MIT) աշխարհի ամենահեղինակավոր տեխնիկական կրթական հաստատություններից է։ Նրա Global Teaching Labs (GTL) ծրագրում ընդգրկվում են բուհի լավագույն ուսանողները, ովքեր ցանկանում են ակտիվ մասնակցել ինստիտուտի ուսումնառության փորձառության տարածմանն ու փորձի փոխանակմանը:

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>