«Այբ»-ի ռուսաց լեզվի ուսուցչուհի Կիմա Վանեսքեհյանը՝ Պուշկինյան մրցույթի դափնեկիր և հաղթող

«Այբ»-ի ռուսաց լեզվի ուսուցչուհի Կիմա Վանեսքեհյանը գտել է Ալեքսանդր Պուշկինի գրականության դասավանդման լավագույն բանաձևը, այն է՝ պուշկինյան պոեզիան ռեպի ժանրում՝ ընդգծելով բանաստեղծական ռիթմը։

Այս մոտեցման համար մեր ուսուցչուհին արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակի։ Ապրիլին նա մասնակցել է Ալեքսանդր Պուշկինի անվան ռուսաց լեզվի ուսուցիչների միջազգային մրցույթին։ Օրերս հայտնի են դարձել հաղթողների անունները, և «Այբ»-ի ուսուցչուհին դափնեկիրների և հաղթողների թվում է։

Մոսկվայի քաղաքապետարանի և «Ռուսական թերթի» կազմակերպած միջազգային մրցույթին մասնակցել են 6000 ուսուցիչներ 39 երկրներից։ Հաղթողների պարգևատրումը կայանալու է սեպտեմբերին Մոսկվայում։ Կիմա Վանեսքեհյանն այնտեղ կանցնի նաև վերապատրաստում։

Tweets by AybSchool
>