«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ակումբները` Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթողներ

Ապրիլի 13-ին ԵՊՀ-ում կայացավ Հայկական համադպրոցական գիտության փառատոնը, որին «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» և «Կանաչ ֆիզիկա» ակումբները մասնակցեցին իրենց նախագծերով։ Հաղթող նախագծերից է «Կանաչ քիմիա» ակումբի «Ծանր մետաղները ջրում» նախագիծը, որով էլ մեր աշակերտները կմասնակցեն սեպտեմբերի 9-14-ը Լեհաստանում կայանալիք The European Union (EU) Contest for Young Scientists (EUCYS) 2024 միջազգային փառատոնին:

«Քիմիա» անվանակարգում I կարգի մրցանակային տեղ է զբաղեցրել «Կանաչ քիմիա» ակումբի նաև «Կենսաքայքայվող պոլիմերային թաղանթի ստացման սարքի» նախագիծը, իսկ «Powerfil» նախագիծն արժանացել է պատվոգրի: Ակումբի ղեկավարներն են Լիլիթ Համբարձումյանը և Լևոն Սարգսյանը:

«Ֆիզիկա» անվանակարգում III կարգի մրցանակային տեղ է զբաղեցրել «Կանաչ ֆիզիկա» ակումբի «Փոքր հողմային էլեկտրակայան ճանապարհների լուսավորման համար» նախագիծը։ Ակումբի ղեկավարն է Սլավիկ Ալավերդյանը:

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հասարակական գիտություններ» անվանակարգերում ներկայացվել է շուրջ 70 հետազոտական նախագիծ։

Tweets by AybSchool
>
Եր
Եք
Չո
Հն
ՈՒր
Շբ
Կր
26
27
28
29
30
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
5
6